ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի քննարկման օրակարգում հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերն են:
Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած ԼեռնայինՂարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։
--00--ԱՀ