ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.53-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տանը սպանել է կնոջը:
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 08.45-ի սահմաններում 34-ամյա տղամարդը, մեղադրանքներ հնչեցնելով կնոջ հասցեին, խոհանոցային դանակով սպանել է նրան:
34-ամյա տղամարդը ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
--00--ԱՀ