ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՀՀ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․
«Սիրելի հայրենակիցներ, ժամեր անց հրաժեշտ կտանք 2022 թվականին, որը և՛ կորուստներով, և՛ ձեռքբերումներով առանձնացած տարի էր: Մենք ցույց տվեցինք, որ դեռ ունակ ենք պայքարել և տարեց տարի կազդուրվում ու ամրանում ենք: Ինձ համար առանձնահատուկ էր այս տարին նաև նրանով, որ ստանձնեցի իմ ծննդավայր Երևանը զարգացած և ժամանակակից մայրաքաղաք դարձնելու պատասխանատու և պատվավոր աշխատանքը:
Մենք միասին շատ ջանք ունենք ներդնելու այստեղ, քանի որ Երևանը բոլորիս տունն է, որտեղ ապրում ենք մենք և մեր երեխաները: Իմ և իմ ընտանիքի անունից մաղթում եմ տոնական ջերմություն մեր քաղաքի, մեր հայրենիքի և յուրաքանչուր հայի ընտանիքներին: Թող մեզ տրված փորձությունները միշտ հաղթահարելի լինեն և ավելի ամուր ու իմաստուն դարձնեն մեզ: Շնորհավոր լինի բոլորիս Ամանորը»:
--00—ՅՄ