Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հանձնարարել է ՀԱՄԱՍ-ի ոչնչացման պլան մշակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

գգ.j

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականներին հանձնարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ամբողջական ոչնչացման պլան ներկայացնել, եթե իսրայելցի պատանդներին ազատ չարձակեն մինչև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ 

«Եթե պատանդներին ազատ արձակելու գործարքը չկայանա մինչև նախագահ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնումը, ապա անհրաժեշտ է ապահովել Գազայում ՀԱՄԱՍ-ի լիակատար ջախջախումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կացը:

Կացը իսրայելական բանակի շտաբի պետին հանձնարարել է ներկայացնել ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման պլանը։

--00—ԼՀ