ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ս․թ․ հունվարի 23-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության տրանսպորտի նախարար Ջասեմ բն Սեյֆ բն Ահմադ ալ-Սուլեյթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիներն ու անդրադարձ կատարվել այս ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
--00—ՅՄ