ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը շարունակվում է:
Ինչպես հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից, այն անձինք, ովքեր դեռևս չեն ստացել իրենց հասանելիք կտրոնները, կարող են մոտենալ սպասարկման կետեր:
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի հետ խնդիրներ ունեցող անձինք սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման կտրոններ ստանալու նպատակով պետք է մոտենան Ստեփանակերտի №1 սպասարկման կետ՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի վարչական շենք:
--00—ՅՄ