ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի շնորհավորական ուղերձն ընթերցել ու ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, որում մասնավորապես նշված է եղել․ «Շնորհավորում եմ բոլորիդ այս նշանակալի տոնի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Հատուկ երախտագիտության խոսքեր եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն և արժանապատվորեն կատարում են իրենց զինվորական պարտքը։
Այսօր ձեր ծառայությունը զինված ուժերի շարքերում վառ օրինակ է գալիք սերունդների համար։ Հայրենիքի պաշտպանի օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն խաղաղության, անվտանգության և ազատության։ Հավերժ հիշատակ հերոսներին։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ամենայն բարիք»։ Մի խումբ զիվորականներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և նվերներով:
--00—ԶՀ