ԱԳ նախարարը ելույթ կունենա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի բարձրաստիճան հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

.

Այսօր Ժնևում նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ելույթն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Երևանի ժամանակով ժ. 15:30-ին:

Հիշեցնենք, որ  փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում։

Այցի շրջանակներում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։

--00--ՀԱ