Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը՝ 4,4 մագնիտուդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

երկրաշարժ

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում ժամը 14։41-ին 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած 7․7 և 7․6 մագնիտուդով երկրաշարժների հետևանքով Դողանշեհիրում առկա 12000 շինություններից 6000 փլուզվել էր կամ ուժեղ վնասվել։

Մալաթիայի նահանգապետարանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա քաղաքում փլուզված շենքերի թիվը հասնում է 3103-ի, իսկ մեծ վնաս կրածների թիվը՝ 18029։  

--00—ԼՄ