ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
67 կգ քաշային ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն (77 կգ) էլ եզրափակչում 1-1 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի գործող չեմպիոնից և բավարարվել արծաթե մեդալով։
--00—ԱՊ