ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Հայաստանի ռուսական կենտրոններում այժմ հնարավոր է սովորել հայոց լեզու, տեղեկանում ենք Երևանում Մոսկվայի տան տարածած մամուլի հաղորդագրությունից։
«Մայրաքաղաք Երևանից հետո մեծահասակների համար անվճար դասընթացներ սկսվեցին նաև Վանաձորի ռուսական կենտրոնում։ Դասընթացները կօգնեն այցելուներին ծանոթանալ հայկական մշակույթին, հեշտությամբ ինտեգրվել տեղի հասարակությանը, - ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ