Արցախի նախագահը հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է շրջափակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

5

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է  նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝ կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:  

Քննարկվել են 2020 թվականի պատերազմի ու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական, սոցիալ- տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Նախագահ Հարությունյանն իր խոսքում կարևորել է  պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը:

--00—ԼՄ