Արման Գալստյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

,

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը:

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,

2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ,

2010-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ,

2005-2010թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ ,

2003-2005թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,

2002-2003թթ.` ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ,

2000-2002թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի քննիչ

1999-2000թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի Գուգարքի քննչական խմբի քննիչ։

Կրթություն

1999թ. ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա:

--00--ԱՀ