Հայ կուրսանտները մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի ձմեռային ուսումնական վարժանքին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

.

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։ 

Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին  փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ,  արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն,  անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն,  ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։ 

Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին։

--00--ԱՀ