ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության անդամ պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող՝ միջազգային և տարածաշրջանային թեմաներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ամրապնդման շուրջ։
--00—ԱՊ