ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից:
Լաչինի միջանցքի հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՊՆ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ փաստի առթիվ քննություն է անցկացնում:
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
--00—ՍՊ