Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. ջիպավորը, Վարդավառի շորշոփի տակ, հայտնվել է Սևանա լճում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

Screenshot_2

Հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժա լողափի մոտ Jeep մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Սևանա լճում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

--00—ՅՄ