ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը ԱԺ նախկին նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի, Արթուր Թովմասյանի եւ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին, ստացել կուսակցական ընկերոջ օրհնությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովից։
«Անկախ Արցախի պետականության կերտման առաջին իսկ օրերից, շնորհիվ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչյանի, հիմք է դրվել բարոյականության սկզբունքների վրահիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն: ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարը եւ քաղաքական գործընկերների հորդորը ստանալուց հետո, առաջին հերթին հենց այդ մտատանջությամբ եմ տառապել՝ արդյոք կկարողանամ պահպանել Արթուր Մկրտչյանի սահմանած բարոյական արժեքների նշաձողը»,-նույն օրը գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում հնչեցրած ելույթի ընթացքում ասել է Դավիթ Իշխանյանը:
--00—ԼՀ