Բաքուն Արցախի շրջափակման մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն անընդունելի է համարում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ազերի-ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ վստահեցնում, թե «Ադրբեջանն ի գիտություն է ընդունել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին» ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունը։ Հայտնում է «Ազատություն»-ը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին պնդել է, թե Լաչինի միջանցքով ամեն օր տասնյակներով քաղաքացիներ են անցնում, շեշտել, որ Ղարաբաղի հայերը հրաժարվում են Աղդամի ճանապարհով Բաքվի առաջարկած հումանիտար օգնությունից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ