ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անհեթեթություն է որակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառների հետ կապված վերջին հայտարարությունները.
«Ես լսել եմ այդ հայտարարությունը, և այնտեղ, որքան հիշում եմ, ասվում է, որ հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա աբսուրդ է, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է երաշխավոր երկիրը, այսինքն՝ ռուսական կողմը»,- նշել է նա։
«Ենթադրենք, հայկական կողմն ինչ-որ հայտարարություն է արել, բայց կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն՝ երեք երկրների ստորագրությամբ, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների իրավասության ներքո։ Հիմա հարց. որտե՞ղ է այդ տարածքը, և որտեղ են ռուս խաղաղապահները»,- ասել է Սիմոնյանը։
--00—ՍՊ