«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին օգնության է կանչել փրկարարներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դ

 

Սեպտեմբերի 16-ին ժամը 16:25 Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Ա.-ին (ծնված 1958 թ․) պատգարակով (մոտ 60 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքենայով (մոտ 800մ) իջեցրել և մոտեցրել են սեփական ավտոմեքենային։

--00—ՍՊ