ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Սլավիկ Գալստյանն Ալմաթիում ընթացող Professional Wrestling League-8-ի շրջանակում 5:4 հաշվով հաղթել է Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վերջինս հաղթել էր Գալստյանին Փարիզ 2024-ում բրոնզե մեդալի համար պայքարում։
--00—ՍՊ