ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սեպտեմբերի 16-ին ժամը 15:39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի լեռան ստորոտում՝ Զորավան և Սարալանջ գյուղերի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ գյուղի հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:21-ին, մարվել՝ 17:57-ին: Այրվել է մոտ 25 հա բուսածածկույթ:
--00—ՍՊ