Իսրայելում ահաբեկչություն է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Screenshot_6

Իսրայելի հետախուզական ծառայությունները կանխել են Հորդանան գետի արեւմտյան ափին 100 կիլոգրամանոց ռումբի օգտագործմամբ ահաբեկչություն։ Այս մասին հայտնում է Ynet լրատվական պորտալը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության ծառայությանը:

Ավելի վաղ զինվորականները հայտնել էին Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսային հատվածում հակաահաբեկչական գործողության ընդլայնման մասին, որը սկսվել էր հունվարի վերջին։

Հունվարի 21-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ անվտանգության ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Հորդանան գետի հյուսիսում գտնվող Ջենին խոշոր քաղաքի տարածքում, որը ստացել է «Երկաթե պատ» անվանումը։

Հունվարի 27-ին զինվորականները հայտարարեցին Թուլկարմ քաղաքում գործողության մեկնարկի մասին, իսկ փետրվարի 2-ին օպերատիվ գործողություններն ընդլայնվեցին այդ տարածքում գտնվող ևս հինգ պաղեստինյան բնակավայրերում։

--00—ՅՄ