Մաթոսավանքի անտառում քաղաքացի է մոլորվել․ մեկնել է մեկ մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

ցց

Հուլիսի 21-ին, ժամը 20։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Մաթոսավանք» վանական համալիրի մոտակա անտառում քաղաքացին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները անվնաս հայտնաբերել են Ա․ Օ․-ին (ծնված 1950 թ․)։

 

 --00—ՍՊ