ԿԸՀ-ն մինչ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը 101 դիմում-գրություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1309441_0_0_1600_901_2072x0_60_0_0_5be201a5e03974c5b501b1ed4b08a56c

Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նշանակման օրից մինչ ընտրությունների օրը ԿԸՀ-ն ստացել է 101 դիմում-գրություն, որոնք առնչվել են Երևանի ավագանու ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։

«Նշված դիմումներից թվով 14-ը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցելու պահանջով դիմումներն են: Բոլոր դիմումները բավարարվել են, և այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են թվով 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք:

Թվով 45 դիմումներ վերաբերել են հավատարմագրման գործընթացին, որոնցից 40-ը ներկայացվել է տեղական ԶԼՄ-ների կողմից, և թվով 5 դիմումները վերաբերել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունների հավատարմագրմանը:

Դրանցից երեքը տեղական կազմակերպություններից են ներկայացվել, իսկ երկուսը՝ միջազգային կազմակերպություններից: Որևէ դիմում չի մերժվել: Բոլոր դիմումատուների դիմումները բավարարվել են, և բոլոր ԶԼՄ-ներն ու կազմակերպությունները հավատարմագրվել են»,- նշեց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ