ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Պերուում առևտրի կենտրոններից մեկի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ առնվազն 80 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։
«Ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Տրուխիլիոյի առևտրի կենտրոնի ֆուդ-կորտի տանիքի փլուզման տարածքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ողբերգության պառճառներն առայժմ հայտնի չեն, դեպքի վայրում աշխատում են դատախազության աշխատակիցները։
--00--ԱՀ