Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ սպասվում է բուք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 24- ին և 26-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Երևանում փետրվարի 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

-00--ԱՀ