ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Արդարադատության նախարարությունն աշխատանքի է հրավիրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Նախարարությունում և ենթակա մարմիններում: Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Աշխատատեղեր առկա են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ՝ գրեթե բոլոր մարզերում:
Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կից ներկայացված են նաև աշխատավարձերի չափերն ու այլ կարևոր տեղեկություններ:
--00—ՅՄ