Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով կրկին գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ա

Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով ՀՀ ԲԴԽ կողմից կայացված չվերանայելու մասին որոշման կապակցությամբ ՄԻԵԴ է ներկայացվել հերթական գանգատը: Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Գանգատով շարադրված փաստակազմով հիմնավորվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի` դատարանի մատչելիության, արդարացի և հրապարակային դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները (երաշխավորված համապատասխանաբար` ՄԻԵԿ 6-րդ և 13-րդ հոդվածներով):

Հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։


 

--00—ՍՊ