Վրաստանի նախագահը ցանկանում է խորացնել հարաբերությունները վրաց և բելառուս ժողովուրդների միջև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

dd

Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հատուկ շնորհավորանքներ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահի պաշտոնում 7-րդ ժամկետով ընտրվելու կապակցությամբ։

Կղավելաշվիլին իր ցանկությունն է հայտնել խորացնել հարաբերությունները վրաց և բելառուս ժողովուրդների միջև, նա իր աջակցությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին էլ հայտնել է, որ իրենք գործում են ի շահ վրաց ժողովրդի։

«Մենք դիվանագիտական ​​հարաբերություններ ունենք Բելառուսի հետ, հետևաբար՝ լինեն ընտրություններ, թե մի այլ բան, կան համապատասխան արարողակարգային հարցեր։ Գլխավորն այն է, որ մենք գործենք վրաց ժողովրդի շահերից ելնելով», — ասել է Պապուաշվիլին։
 

--00—ՍՊ