ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելան:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ դիվանագիտական ծառայության ընթացքում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հյուրընկալության համար և վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր երկու երկրների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության խթանման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում շեշտվել է քաղաքական երկխոսության, փոխադարձ այցելությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և այս ուղղությամբ հնարավոր ջանքերի ներդրման նշանակությունը:
--00—ՅՄ