Քննարկվել է Հայաստանի և Անգոլայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Screenshot_1

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ավգուստո Դա Սիլվա Կունիային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստան-Անգոլա հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության, կարողությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին:

--00—ՅՄ