Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով կմիացվի Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

հհհհհ

Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը հայտնել է, որ առաջիկա 6 ամսում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կմիավորվեն։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։



Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև կայացել է  հանդիպում և նախագծի իրականացման շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։

«Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին միացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս համատեքստում երեք երկրների էլեկտրացանցերը իրար կմիացվեն էլեկտրահաղորդման գծով»,- մանրամասնել է իրանցի նախարարը։

-00—ԼՀ