ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Այսօր Բաքվում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։ Այս մասին հայտնում է Report-ը։
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
--00—ՅՄ