ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մայիսի 16-ին Մինսկ կատարած այցի շրջանակներում նրա և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ կայացել է ադրբեջանա-բելառուսական մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ստորագրվել է
- «Արձանագրություն Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային համակարգերի փոխադարձ օգտագործման մասին»:
- «Ադրբեջանի կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում համագործակցության մասին 2007 թվականի մայիսի 2-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն»:
- «Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության և Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման գործողությունների 2024–2025 թթ. ծրագիր»:
- «Հուշագիր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության միջև մրցակցության քաղաքականության, պետական գնումների, սպառողների պաշտպանության և գովազդային գործունեության ոլորտում փոխըմբռնման և համագործակցության մասին»:
- «Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալություն» պետական հիմնարկի միջև փոխըմբռնման հուշագիր»:
- «Հուշագիր Բաքու (Ադրբեջան) և Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին»:
- «Գյանջա (Ադրբեջան) և Գոմել (Բելառուսի Հանրապետություն) քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին փոխըմբռնման հուշագիր»:
- «Փոխըմբռնման հուշագիր Գաբալա (Ադրբեջան) և Գրոդնո (Բելառուսի Հանրապետություն) քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման վերաբերյալ»:
--00—ԼՀ