ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները մեծացնում են երկրների միջև եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը։
«Վերջին եռակողմ հանդիպումից հետո շատ բան է փոխվել ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային առումով»,- ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները մեծացնում են տարածաշրջանային համագործակցության պահանջարկը. «Այս եզակի ձևաչափը թույլ է տալիս երեք երկրներին էլ օգտվել համագործակցությունից՝ ելնելով փոխադարձ շահերից»։
--00—ՅՄ