ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Հաջորդ ամիս կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ Վրաստանի նախարար Իլյա Դարչիաշվիլիի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով:
Կողմերը կարևորել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացումը, - ասվում է հաղորդագրության մեջ:
--00—ՍՊ