ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։
--00—ՅՄ