ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«-46°C» ձմեռային փառատոնը Շիրակի մարզի Ամասիա համայնքում հյուրընկալել էր ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներին։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կազմակերպիչները նշում են, որ փառատոնը զարգացման բրենդն է, որը ստեղծվել է Շիրակի մարզում Եվրամիության գյուղական զարգացման «Լիդեր» մեթոդաբանությամբ աշխատող «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի կողմից, նպատակ ունենալով տեղացի դերակատարներին ձմեռային արկածային տուրզիմի զարգացման շուրջ միավորելով, զարգացնել Շիրակի հյուսիսը։ Փառատոնին այս տարի միացան շուրջ 500 մասնակիցներ։
«Ուրախ եմ ներկա գտնվել միջոցառմանը, որի նպատակը մարզի, ինչու ոչ, նաև այլ մարզերի բնակիչների ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցն ապահովելն է, իհարկե, նաև Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելն ու տուրիզմի զարգացման համար նոր ու հետաքրքիր քայլեր ձեռնարկելը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ