ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջիկա օրերին աշխատանքայի այցով կմեկնեն Թուրքիա: Հայտնում է թուրքական Haber հեռուստաալիքը։
Լավրովի այցը նախատեսված է փետրվարի 23-24-ին, իսկ Մատվիենկոյի այցը՝ փետրվարի 26-27-ին: Նշվում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններն ակտիվացել են Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից հետո:
Լավրովի այցի առանցքային թեման կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս պահին հայտնի չէ, թե արդյոք կկայանա Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
--00--ՍՊ