«Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելության խոսով ՔՊ-ն պառակտում է մտցնում Հայաստանի ներսում և Սփյուռքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

աա

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է համացանցում արցախցիների դեմ տարվող խտրականությանը, ատելության քարոզի․

«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից:

Նրա իշխանության մեջ մյուսները կա´մ զոհեր են, կա´մ գործիքներ:

Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:

ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»:


--00--ՍՊ