Առաջին անգամը չէ` ՀՀ ԱԽՔ-ը խեղաթյուրում է փաստերը՝ Արևմուտքում փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ ըստ երևույթին փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ Արևմուտքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ներքին Հանդում վերջին դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը հայտարարել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։

«Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղակայված է եղել ԱԴԾ սահմանապահ կետ։

Ավելի քան 30 տարի ՀՀ սահմանները պաշտպանող մեր սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ։ Ի հակադրություն, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ կանչված էին։ Նրանք այնտեղ հետախուզական գործունեությամբ են զբաղվում Ռուսաստանի և Իրանի դեմ»։

--00—ՅՄ