ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, և Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում կառաջնորդվի դրանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում Ռուսական տան փակման և «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցման ֆոնին երկու երկրների հարաբերությունների մասին հարցին։
«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության կարևորությունը», - Գալուզինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
--00—ՅՄ