ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Այսօր՝ փետրվարի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ՝ Դեբեդ գետի մոտ, ավտոմեքենա է ընկել, որի մեջ կա դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մեծ դժվարությամբ գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով դժվարանցանելի ճանապարհով հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիք Գ.-ն էր, ում փետրվարի 19-ից նրա հարազատներն ու ընկերները, ապա Լոռու մարզի ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնում էին։
--00—ՅՄ