Պապիկյանն ԱԺ-ում իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ փակ քննարկման է մասնակցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2024-03-13_11-53-12

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում է։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։

Պապիկյանը մասնակցում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկմանը։

Թե ինչ թեմայով է քննարկումը, չհաջողվեց պարզել, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները ևս մասնակցում են նիստին։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ