ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման քննադատները ոչ այլ ինչ են ուզում, քան մարտերի անվերջ շարունակություն, և ամերիկացի առաջնորդը մտադիր չէ լսել նման շրջանակների կարծիքը։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը։
«Եթե ինչ-որ մեկն ավելի լավ գաղափարներ ունի, թող դրանք առաջ քաշի: Բայց մինչ այժմ, այն ամենը, ինչ ես լսել եմ, անժամկետ պատերազմի կոչ է»,- Fox News-ի եթերում ասել է պաշտոնյան՝ մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակը:
Ըստ նրա՝ Թրամփը հավաքել է առանցքային նախարարների և օգնականների «մեծ թիմ», որոնք բոլորն էլ միահամուռ աշխատում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ։
--00--ԱՀ