ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Քիչ առաջ 5 ամսյա կալանքից առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը:
Նրա պաշտպանությունը ստանձնել էր Հովհաննես Խուդոյանը, որին մեծ շնորհակալություն: 11 չնահանջողների դատը շարունակվում է»:
--00—ՅՄ