ԱՄՆ-ն նախնական համաձայնություն է տվել Ալեքսանդր Դարչիևին Վաշինգտոնում ՌԴ դեսպան նշանակելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2025-02-28_18-38-34

ԱՄՆ-ն նախնական համաձայնություն է տվել Ալեքսանդր Դարչիևին Վաշինգտոնում ՌԴ նոր դեսպան նշանակելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։

Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ամերիկյան խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը պաշտոնական նոտայով փոխանցել է համաձայնությունը Դարչիևի նշանակման վերաբերյալ։

ՌԴ ԱԳՆ-ում նաև տեղեկացրել են, որ Ալեքսանդր Դարչիևի մեկնումը Վաշինգտոն սպասվում է մոտ ժամանակներս։

--00—ՅՄ