ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Թրամփը արտաքին քաղաքականության մեջ ձգտում է վերջ տալ հակամարտություններին և պաշտպանել քրիստոնյաների իրավունքները ամբողջ աշխարհում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը։
«Երբ նախագահ Թրամփը խոսում է խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, լինի դա Ռուսաստանում և Ուկրաինայում, թե Մերձավոր Արևելքում, մենք, իհարկե, պետք է հասկանանք, որ դա այն քաղաքականություն է, որը կենտրոնացած է մարդկանց կյանքը փրկելու և Քրիստոսի ամենակարևոր պատվիրաններից մեկը կատարելու վրա»,- ասել է նա։
Վենսը նշել է, որ Թրամփը ձգտում է լինել «ամբողջ աշխարհում քրիստոնյաների իրավունքների պաշտպան», ինչպես նաև վարել «խաղաղությանն ուղղված արտաքին քաղաքականություն»:
ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է, որ Վաշինգտոնի արկածախնդրությունները երբեմն հանգեցրել են ամբողջ աշխարհի պատմական քրիստոնեական համայնքների ոչնչացմանը:
--00—ՍՊ